ՀՀ կրթության տեսչական մարմինը ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Վանաձորում

ՀՀ կրթության տեսչական մարմինը ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Վանաձորում

ՀՀ Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներն այսօր ստուգայցեր են իրականացրել Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի ընթացքում վերահսկողություն է իրականացվել հաստատությունների կողմից ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման նկատմամբ: Ուշադրության կենտրոնում են հատկապես խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի պարագաների, ծորակային կահավորման համապատասխանությունը սահմանված կանոններին, ինչպես նաև երեխաների և աշխատակիցների կանոնավոր ջերմաչափումը:

Կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ այսուհետ շարունակում է մշտադիտարկումները նաև մարզերում գործող հերթապահ մանկապարտեզներում: Տեսչական մարմնի ստուգայցերը թե ՛ մայրաքաղաքի, թե ՛ մարզերի հերթապահ մանկապարտեզներ շարունակական են, ուստի, տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած նորմերը:

Ստացված ամբողջ տեղեկատվությունը Կրթության տեսչական մարմնի կողմից փոխանցվում է պարետատուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում