Ռուստամ Բադասյանը և Սուրեն Գրիգորյանը մայիսի18-20-ը կգործուղվեն Մոսկվա
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20-ը գործուղման կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն․
««Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանին 2021 թվականի մայիսի 18-20-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը մասնակցելու, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ հանդիպում ունենալու նպատակով»,-ասված է որոշման մեջ։
Համաձայն որոշման ՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնելու Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Կարծիքներ