Ռեյգանի նախկին խորհրդականը Պուտինից խնդրել է Ռուսաստանի քաղաքացիություն
ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից, նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի խորհրդական Սյուզաննա Մասսին Մոսկվայում մասնակցել է մայիսի 9-ի շքերթին: Նա NTV- ի եթերից խնդրել է նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տալ իրեն Ռուսաստանի քաղաքացիություն:
«Եթե նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչը գտնի ինձ Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու հնարավորություն, դա ինձ համար պատիվ կլինի», – ասել է Մասսին:
Նա նշել է, որ երկար տարիներ է նվիրել երկու երկրների ժողովուրդների մերձեցմանը, ուստի, ցանկանում է մնալ Ռուսաստանում՝ շարունակելու իր աշխատանքը:
«Գիտեմ, որ նրանք (ԱՄՆ – ում) կասեն, որ ես դավաճան եմ: Ես մի մարդ եմ, որը դեմ է Ամերիկային», – խոստովանել է Մասսին:
Կարծիքներ