Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար կառուցենք մեր ամուր տուն-հայրենիքը. ՀՀ նախագահ

Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար կառուցենք մեր ամուր տուն-հայրենիքը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1988 թ.երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել: Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Այսօր ոգեկոչում ենք 1988 թ. դեկտեմբերյան աղետի՝ երկրաշարժի զոհերի հիշատակը:

Մխիթարանքի և զորակցության խոսքերս եմ հղում իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր աղետալի երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին, ընտանիք ու տուն:

Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար, ամենօրյա աշխատանքով ու նվիրումով, հույսով ու հավատով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը, որը կանգուն կլինի ցանկացած արհավիրքի առջև»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում