Միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի մասին
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2021 թվականի հունվարին 2020-ի հունվարի համեմատ նվազել է 7.5 տոկոսով:
Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Աճ է արձանագրել սպառողական գնաճը՝ 4.5 տոկոս, արդյունաբերական արտադրանքի գնաճը կազմել է 5.5 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2.2 տոկոսով: 2021-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ շինարարության ծավալները եւս աճել են՝ 0.8 տոկոսով:
Մնացած ցուցանիշները, ըստ էության, անկումային են։ Ամենամեծ նվազումն արձանագրվել է արտաքին առեւտրաշրջանառության ծավալներում՝ 16.8 տոկոս. արտահանումը նվազել է 11.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 20 տոկոսով: Առեւտրի շրջանառությունը նվազել է 15.1 տոկոսով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10.8 տոկոսով։ Ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) նվազել է 10.3 տոկոսով։ Նվազել է նաեւ միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 3.8 տոկոսով:
Կարծիքներ