ՀԱՀ նախագահը, Եվրոպայի խորհրդի և ԱՀԿ ղեկավարները կարող են լինել «Պեգասուս» վիրուսի թիրախը

ՀԱՀ նախագահը, Եվրոպայի խորհրդի և ԱՀԿ ղեկավարները կարող են լինել «Պեգասուս» վիրուսի թիրախը

ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամապոսային, Պակիստանի վարչապետ Իմրան Խանին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, հնարավոր է՝ «Պեգասուս» լրտեսական ծրագրի միջոցով հետևել են: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է բրիտանական The Guardian թերթը, որը մասնակցել է NSO Group ծրագիրը մշակողի գործունեությանը նվիրված լրագրողական հետաքննությանը:

Ավելի վաղ ֆրանսիական Le Monde թերթը հաղորդել էր, որ հետաքննության հեղինակների կողմից ձեռք բերված տվյալների բազայում որպես հսկողության օբյեկտներ եղել է NSO հաճախորդների համար հետաքրքրություն ներկայացնող անձանցից մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համարներից մեկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում