ԱՄՆ-ի ծովուժի Rafael Peralta էսկադրային ականակիրը ժամանել է Ճապոնիա մշտական բազավորման
Arleigh Burke տիպի Rafael Peralta (USS Rafael Peralta, DDG-115) Էսկադրային ականակիրը փետրվարի 4-ին մշտական բազավորման Է ժամանել Ճապոնիայում ԱՄՆ-ի ռազմածովային բազայի Յոկոսուկա նավահանգիստ: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի յոթերորդ նավատորմի հրամանատարությունը:
«Rafael Peralta Էսկադրային ականակրի ներկայությունն ամրապնդում Է ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների եւգործընկերների ազգային անվտանգությունը, բարելավում Է ռազմավարական շահերի պաշտպանության հնարավորությունները»,- ասված Է Միացյալ Նահանգների զինվորական հրամանատարության հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի յոթերորդ նավատորմի հրամանատարության հայտարարության մեջ ընդգծված Է, որ Rafael Peralta-ն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նորագույն եւ ամենակատարելագործված նավերից մեկն Է:
«Այդ նավերը ցուցադրում են տարածաշրջանային անվանգության ապահովման եւ Հնդկա-խաղօվկիանոսյան տարածաշրջանում օրենքի գերակայության իրականացման գործում մեր դաշնակիցների եւ գործընկերների աջակցման՝ մեր հանձնառությունը»,- նաեւ նշված Է հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի՝ Յոկոսուկայում բազավորված՝ յոթերորդ նավատորմի պատասխանավտության գոտու մեջ Է մտնում Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասը եւ Հնդկական օվկիանոսի արեւելյան մասը: Այնտեղ Է բազավորված նաեւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Ronald Reagan (USS Ronald Reagan, CVN-76) ատոմային ավիակիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ