ԱՄՆ-ում հայտարարել են որ Պենտագոնը չի հասել զորքերի մարտական պատրաստության բարձրացման նպատակներին

ԱՄՆ-ում հայտարարել են որ Պենտագոնը չի հասել զորքերի մարտական պատրաստության բարձրացման նպատակներին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը չի հասել առաջիկա տասնամյակում աշխարհում հնարավոր հակամարտություններին զինված ուժերի մարտական պատրստության բարձրացման՝առաջադրված նպատակներին: Ինչպես ապրիլի 7-ի երեկոյան հաղորդել Է Military Times թերթը, այս եզրակացությունն Է բովանդակում ԱՄՆ-ի Վերահսկիչ-ֆինանսական վարչության (Government Accountability Office, GAO) զեկույցը:

Զեկույցի հեղինակների գնահատումներով՝ զորքերի մարտական պատրաստությունն անձնակազմի վարժեցման եւ ռազմա-տեխնիկական հանդերձան առումով 2017-ից մինչեւ 2019 թվականներն ընկած ժամակամիջոցում բարձրացվել Է սոսկ ցամաքային ուժերի մոտ, ծովային ուժերում այն անկում Է ապրել, չեն կատարվել առաջադրված խնդիրները նաեւ օդուժի, տիեզերական եւ կիբեռնետիկական ուժերի կողմից: Հաշվետվության մեջ նշված Է, որ չեն կատարվել խնդիրները 19 բնագավառներում, ներառյալ միջոցների առկայությունն ու պատրաստականությունը մարտական խնդիրների կատարման համար:

«Պաշտպանության նախարարությունը ներկայացրել Է մարտահրավերների լայն ցանկ, որոնց մարտական պատրաստության հասնելիս այն հանդիպել Է հինգ ոլորտներից (ցամաքում, ծովում, օդում, տիեզերքում եւ կիբեռտարածությունում – ծանոթ. խմբ.) յուրաքաչյուրում»,- ասված Է զեկույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում