Սաուդյան Արաբիայի դատարանը դատապարտել է հայտնի ակտիվիստ կնոջը 6 տարվա ազատազրկման

Սաուդյան Արաբիայի դատարանը դատապարտել է հայտնի ակտիվիստ կնոջը 6 տարվա ազատազրկման

Սաուդյան Արաբիայի դատարանը դատապարտել է հայտնի ակվիտիստ Լուջայնա ալ Խաթլուլին շուրջ 6 տարվա ազատազրկման ահաբեկչության հետ կապված հանցագործությունների առնչությամբ, սակայն ակնկալվում է, որ նրան կազատեն մի քանի ամսվա ընթացքում, հաղորդում է AFP-ը:

31-ամյա ակտիվիսը ձերբակալվել էր 2018 թվականի մայիսին տասնյակ այլ կին ակտիվիստների հետ: Նա մեղավոր էր ճանաչվել «տարբեր գործողություններում, որոնք արգելված են ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքով: Ակնկալվում է, որ դատավարության ժամանակաշրջանը հաշվի առնելով եւ այդ ընթացքում այլ հանցագործություններ չկատարելու անչությամբ՝ նա վաղաժամ ազատ կարձակվի առաջիկա ամիսների ընթացքում»,-գրել է ակտիվիստի քույրը՝ Լինա ալ Խաթլուլը թվիթերյան իր էջում:

Դատարանը նաեւ արգելել է ակտիվիստին լքել թագավորությունը հինգ տարվա ընթացքում:

Ավելի վաղ այս ամսվա ընթացքում ԱԳ նախարար թագաժառանգ Ֆեյսալ բին Ֆարխանը հայտնել էր AFP-ին, որ Խաթլուլը մեղադրվել է «ոչ բարեկամական» պետությունների հետ շփումների եւ գատղնի տեղեկատվություն տրամադրելու մեջ, սակայն նրա ընտանիքը հայտարարել է, որ մեղադրական կողմը որեւէ ապացույց չի ներկայացրել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում