Հովհաննես Նալբանդյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից

Հովհաննես Նալբանդյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ` Հովհաննես Նալբանդյանն ազատվել է պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հ. Նալբանդյանի 2024 թվականի մարտի 13-ի դիմումը՝ կարգադրում եմ 2024 թվականի մարտի 18-ից Հովհաննես Նալբանդյանին ազատել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից»,- ասված է կարգադրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում