Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ի հետ կապված որոշակի մտահոգությունների առկայության մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ի հետ կապված որոշակի մտահոգությունների առկայության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկման ժամանակ որոշակի մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ-ի հետ կապված։

Նա մեկնաբանել է ՀԱՊԿ-ի՝ ոչ այնքան արդյունավետ լինելու և Հայաստանի կողմից այն լքելու հնարավոր մտադրության մասին տեղեկությունները.

«Գիտեք, մենք որոշակի մտահոգություններ ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված, և այդ մտահոգությունները հանրային են եղել: Մենք այդ հարցերը բարձրացրել ենք մեր գործընկերների մոտ, փաստացիորեն հանրայնացրել ենք, և մտահոգությունները դեռ առկա են: Աշխատում ենք այդ հարցերին, մտահոգություններին լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ նիստում, Փաշինյանը նախորդ տարի ընդգծել էր կազմակերպության քաղաքական գնահատականի կարևորությունը Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողությունների համատեքստում և դժգոհել հստակ քաղաքական գնահատականների բացակայությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում