Բայդենն ու Պուտինն այսօր կզրուցեն

Բայդենն ու Պուտինն այսօր կզրուցեն

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի կունենա շաբաթ առավոտյան: «Նախագահ Բայդենը և ՌԴ նախագահ Պուտինը կխոսեն շաբաթ առավոտյան»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Ըստ ամերիկյան կողմի՝ «Ռուսաստանն առաջարկել է երկուշաբթի հեռախոսազրույց անցկացնել»։ «Սպիտակ տունը շաբաթ օրվա մասին առաջարկ է արել, նրանք համաձայնել են»,- հավելել է պաշտոնյան։

Ռուսաստանի ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինն ու Բայդենը ծրագրում են հեռախոսազրույց ունենալ փետրվարի 12-ին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում