1933 թվականի ԱՄՆ ոսկե մետաղադրամը ռեկորդային 19,51 միլիոն դոլարով է վաճառվել

1933 թվականի ԱՄՆ ոսկե մետաղադրամը ռեկորդային 19,51 միլիոն դոլարով է վաճառվել

1933 թվականի ԱՄՆ ոսկե մետաղադրամը ռեկորդային 19,51 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի Sotheby's աճուրդում:

Աճուրդի տունը 1933 թվականի կրկնակի արծիվը՝ ԱՄՆ վերջին ոսկե մետաղադրամը, անվանել է «աշխարհի ամենացանկալի մետաղադրամներից մեկը»:

20 դոլար արժողությամբ մետաղադրամը, որը ստեղծել է ամերիկացի քանդակագործ Ավգուստ Սեն-Գոդենսը, գերազանցել է նախավաճառքի գնահատված արժեքը՝ 10-15 միլիոն դոլարը:

Այն գերազանցել է աշխարհի ամենաթանկ մետաղադրամի ռեկորդը, որը սահմանվել էր 1794 արծաթե դոլարով, եւ 2013 թվականին վաճառվել 10 միլիոն դոլարով:

1933 թվականի կրկնակի արծիվները ամերիկյան վերջին ոսկե մետաղադրամներն էին, որոնք շրջանառության մեջ են դրվել Միացյալ Նահանգների դրամահատարանում, սակայն երբեք չեն թողարկվել օրինական օգտագործման համար:

Նույն թվականին նախագահ Ռուզվելտը հրաժարվել է ոսկու ստանդարտից` փորձելով դուրս բերել Ամերիկայի տնտեսությունը Մեծ ճգնաժամից: Կարգադրվել է ոչնչացնել բոլոր մետաղադրամները՝ բացառությամբ երկուսի, որոնք փոխանցվել են Սմիթսոնյան ինստիտուտին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում