Անհայտ անձը հայտնել է Ալմաթիում 12 դպրոցի «ականապատման» մասին
Անհայտ անձը հայտնել է Ալմաթիում 12 դպրոցի պայթեցման սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ղազախստանի ոստիկանության քաղաքային վարչությանը։
Չարագործը դպրոցների «ականապատման» մասին հաղորդագրությունն ուղարկել է էլեկտրոնային փոստով և գումարի փոխանցում պահանջել։
Ներկայում ուսումնական հաստատություններում աշխատւմ են սակրավորները, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչական գործողության մասին կեղծ ահազանգի հատկանիշներով։ Չարագործին 5 տարվա ազատազրկում է սպառնում։
Կարծիքներ