«Իմ քայլի» ցուցակի հաջորդ համարն այսօր մանդատ կստանա. թեկնածուներից մեկը հրաժարվում է մանդատներից, դուրս գալիս ՔՊ-ից
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել, որի օրակարգում են ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատ եւ Երեւանի ավագանու մանդատ տրամադրելու հարցերը:
ՀՀ ԱԺ պատգամավորի թափուր մանդատ առաջացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի կողմից մանդատը վայր դնելու հետեւանքով: Հաշվի առնելով, որ Աբրահամյանը իր հայտարարությունից 7 օր անց մանդատը հետ վերցնելու որոշում չի կայացրել՝ ԿԸՀ-ն նրա մանդատը կփոխանցի «Իմ քայլը» դաշինքի ցուցակի հաջորդ համարին:
Տվյալ դեպքում խոսքը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Զարուհի Մաթեւոսյանի մասին է: Համաձայնել է վերցնել մանդատը Մաթեւոսյանը, թե ոչ, պարզ կդառնա մեկ ժամ անց՝ ԿԸ նիստում:
Կարծիքներ