Դաշնակցական Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը և տեղափոխվել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածվել է «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։
Վարդանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կարծիքներ