ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Հայաստանի իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ սահմանի հետ կապված համաձայնությունները ձեռք են բերվել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ միջազգային սահմանի հիման վրա։

Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։

«Ինչպես ինձ են հայտնել, այն հատվածը, որտեղով անցնում է մայրուղին, այդ համաձայնությունների մեջ ներառված չէ»,- ասել է դեսպանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում