Ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսային թոքաբորբը
Կորոնավիրուսային ինֆեկցիայի ֆոնին զարգացող թոքաբորբը ավելի վտանգավոր է, քան բակտերիային կամ այլ վիրուսային ինֆեկցիաների դեպքում զարգացող թոքաբորբը: Այս մասին զգուշացնում են ԱՄՆ-ում Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները:
Նրանց կատարած հետազոտությունը, որը հրապարակվել է Nature ամսագրում, ցույց է տվել, որ SARS-CoV-2-ը վարակում է ոչ թե թոքային հյուսվածքի ընդարձակ հատվածներ, այլ թափանցում է բազմաթիվ ոչ մեծ հատվածներ, որից հետո գրավում է թոքերի իմունային բջիջները եւ դրանք օգտագործում տարածվելու համար, ինչը տեւում է շատ օրեր եւ նույնիսկ շաբաթներ: Ընդ որում՝ ինֆեկցիան ախտահարում է հյուսվածքները եւ առաջացնում տենդ, արյան ցածր ճնշում, երիկամների, սրտի, ուղեղի եւ այլ օրգանների աշխատանքի խանգարում:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ COVID-19-ի դեպքում վտանգավոր բարդություններն առաջին հերթին կապված են հիվանդության հատկապես երկար ընթացքի հետ, այլ ոչ թե դրա ծանրության:
Մասնագետները հետազոտության ժամանակ նաեւ որոշել են դեղերի համար հիմնական թիրախները, որոնք կարող են օգտագործվել կորոնավիրուսային թոքաբորբի բուժման ժամանակ: Այդ թիրախներն էին այնպիսի իմունային բջիջները, ինչպես՝ մակրոֆագերը եւ Т-բջիջները:
Northwestern Medicine-ի գիտնականները նախատեսում են 2021 թվականի սկզբին փորձարարական դեղամիջոցի փորձարկումներ անցկացնել COVID-ի հետ կապված թոքաբորբով պացիենտների մասնակցությամբ: Դեղամիջոցը պետք է ճնշի բորբոքային ռեակցիաները, որոնք կապված են միկրոֆագերի ակտիվության հետ, եւ գործարկի վնասված թոքերում վերականգնողական պրոցեսները:
Կարծիքներ