Վրաստանի խորհրդարանում 2 նոր ընդդիմադիր խմբակցություն է ձևավորվել
Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնների հանձնաժողովը կողմ է քվեարկել խորհրդարանում 2 նոր խմբակցությունների՝ «Շառլ Միշելի բարեփոխումների խումբ» և «Միացյալ ազգային շարժում»՝ միացյալ ընդդիմություն «Ուժը միասնության մեջ է» ձևավորմանը: Այս մասին գրում է Грузия онлайн կայքը:
«Միացյալ ազգային շարժում»՝ միացյալ ընդդիմություն «Ուժը միասնության մեջ է» խմբակցությունը ներկայացված է 32 պատգամավորով, խմբակցությունը կգլխավորի Խատիա Դեկանոիձեն: Սա խորհրդարանի խոշորագույն ընդդիմադիր խմբակցությունն է:
«Շառլ Միշելի բարեփոխումների խումբ» խմբակցությունը բաղկացած է 7 պատգամավորից 3 տարբեր կուսակցություններից` «Աղմաշենեբելի ռազմավարություն», «Գիրչի` ավելի շատ ազատություն» և Հանրապետական: Խմբակցությունը ղեկավարում է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Խաթունա Սամնիձեն:
Ընդհանուր առմամբ, Վրաստանի խորհրդարանում կա 150 պատգամավոր, որոնցից 84-ը իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներ են:
Կարծիքներ