Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը զանգահարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Զաքիր Հասանովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակի մասին:
Հուլուսի Աքարն իր հերթին նշել է, որ Թուրքիան, ինչպես միշտ, աջակցում է Ադրբեջանին։
Կարծիքներ