Վարչապետն այս պահին խորհրդակցություն է անցկացնում Կառավարությունում, նա դեռ չի ժամանել Պապիկյանի հարսանյաց միջոցառմանը. ՀԺ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունվարի 22-ին, տեղի է ունենում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պսակադրության արարողությունը:
Ժամեր առաջ Գեղարդի վանական համալիրում Պապիկյանն ու իր ընտրյալն ստացել են Աստծո օրհնությունը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Այս պահին արդեն «Փարավոն» ռեստորանային համալիրում ընթանում է հարսանյաց խնջույքը: Այն վարում է դերասան և հաղորդավար Խորեն Լևոնյանը:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խնջույքին հրավիրված են բազմաթիվ պետական և քաղաքական այրեր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ և այլք:
Հրավիրյալների թվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, մեր տեղություններով, նա դեռ չի ժամանել հանդիսության սրահ, քանի որ գործադիրի ղեկավարը Կառավարությունում այս պահին անցկացնում է խորհրդակցություն:
Կարծիքներ