Կանադայում անհայտ հիվանդության բռնկում է գրանցվել

Կանադայում անհայտ հիվանդության բռնկում է գրանցվել

Անհայտ հիվանդության բռնկում է գրանցվել Կանադայի Նյու Բրանսուիկ նահանգում, գրում է The New York Times-ը:
Ինչպես պատմում է նյարդաբան Նիլ Քաշմանը, հիվանդների մոտ ախտորոշվել է արագ զարգացող տկարամտություն, ասես ուղեղն ու ողնաշարը կորցնում են մարմնի վերահսկողությունը:

«Մարդիկ տագնապի մեջ են: Նրանք մտածում են` դա կապված է շրջակա միջավայրի հետ կամ ժառանգական հիվանդություն է: Արդյո՞ք անորակ միս կամ ձուկ ուտելը կարող է հանգեցնել այդ հիվանդության: Բոլորն ուզում են իմանալ պատասխանները », – ասել է քաղաքապետերից մեկը՝  Իվոն Գոդինը:

Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 2015-ին, իսկ այդ ժամանակից ի վեր դեպքերի ընդհանուր թիվը հասել է 48-ի, ներառյալ վեցը` մահվան ելքով: Ախտանիշների շարքում մասնագետները նշում են անքնությունը, ուղեղի գործառույթների խանգարումը, հիշողության կորուստը, հոգնածությունը և հալյուցինացիաները: Միևնույն ժամանակ, բժիշկները չեն կարող ճշգրիտ ախտորոշում տալ, քանի որ հիվանդության դրսևորումները միմյանց հետ հստակ կապ չունեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում