Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ հրադադարի ռեժիմի պահպանման համար. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ «Լուրերի» հարցին, հայտարարել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի պահպանման համար:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում իրավիճակը, այդ թվում՝ վերջին միջադեպերը, քննարկվել են հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ընթացքում: Այդ հարցը նաև ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների կանոնավոր շփումների առարկա է: Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտում թույլ չտալու համար»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Կարծիքներ