Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ մնացել են առանց էլեկտրականության
Նիժնի Նովգորոդի և Կոստրոմայի շրջաններում ամպրոպի, անձրևի և ուժեղ քամու պատճառով առաջացած պատահարներից հետո ընդհանուր առմամբ ավելի քան 81 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հաղորդվում է Էներգետիկայի նախարարության կայքում:
«Կոստրոմայի շրջանում ամպրոպի և ուժեղ քամու պատճառով տեղի են ունենում էլեկտրամատակարարման խափանումներ: Շուրջ 30 500 մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման…Նիժնի Նովգորոդի մարզում անձրևի, ամպրոպի և քամու ուժգնացում. հոսանքազրկումներ են տեղի ունենում …, շուրջ 50,600 մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման», – ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ