ՔՊ վարչության նիստում քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր
Մայիսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ գրասենյակից հայտնում են, որ Մասիսի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վլադիմիր Խաչատրյանի, իսկ Նաիրիի տարածքային կազմակերպության Խորհրդի նախագահի պաշտոնում՝ Վազգեն Սիմոնյանի թեկնածությունները։
Հաստատվել է կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի օրակարգը։ Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Թաթուլ Բաղդասարյանը հեռացվել է կուսակցությունից։
Կարծիքներ