Բայդենը Վաշինգտոնում կհանդիպի Իրաքի վարչապետին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հուլիսի 26-ին Վաշինգտոնում կհանդիպի Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազըմի հետ: Այս մասին նշվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիի հայտարարության մեջ:
Պսակիի խոսքով՝ Իրաքի վարչապետի այցը նպատակ ունի ընդգծելու այդ երկրի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության կարևորությունը:
Բայդենն ու ալ-Կազըմը քննարկելու են քաղաքական, տնտեսական, անվտանգային հարցերով համագործակցության ամրապնդման հարցեր, անդրադառնալու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ վերջնական հաղթանակ տանելու նպատակով համատեղ ջանքերի կիրառմանը:
Կարծիքներ