Գեղարքունիքի մարզպետն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման հարցեր
![Գեղարքունիքի մարզպետն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման հարցեր](https://freenews.am/uploads/images/image_750x_61a888612d1a8.jpg)
Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը:
Այդ մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից, մանրամասնելով, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը:
Քննարկվել է ռուսական ընկերությունների գործունեությունը մարզում, մարզպետի՝ առաջիկայում կայանալիք աշխատանքային այցը ՌԴ Օմսկի մարզ, միջտարածաշրջանային համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մարզի սահմանային իրավիճակը:
Կարծիքներ