Պարեկները հունվարի 16-ից 23-ը Երևանում հայտնաբերել են 4 868, Շիրակի և Լոռու մարզերում՝ 1633 խախտում

Պարեկները հունվարի 16-ից 23-ը Երևանում հայտնաբերել են 4 868, Շիրակի և Լոռու մարզերում՝ 1633 խախտում

ՀՀ մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հունվարի 16-ից 23-ը հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4868 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 128 մեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 180, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 290 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 109, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 4, չամրակապված վարելու՝ 125, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 253, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 123 իրավախախտումներ։ 361 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 575-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 132-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 67 անձ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1633 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 107 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 39, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 80 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 82, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 39 իրավախախտումներ։ 65 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 353-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 31-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 9 անձ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում