Քոչարյանը գովազդվում է Փաշինյանի օրոք ստեղծված ընկերություններում
            ՀՀ երկրորդ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը և Վահե Հակոբյանը այցելել են «ՏաշիրԱգրո» ՓԲԸ։ Նշենք, որ «ՏաշիրԱգրո» ՓԲԸ-ն բացվել է ներկա իշխանությունների ժամանակ:
Փաստացի, Քոչարյանը գովազդվում է Փաշինյանի օրոք ստեղծված ընկերություններում:
Հիշեցնենք, որ իր քարոզարշավի ընթացքում  Քոչարյանն այցելել էր նաև Արմավիրի մարզում չրի արտադրությամբ զբաղվող «Արեգի» ընկերություն, սակայն թերևս չէր ճշտել, որ այդ ընկերությունը հիմնադրվել է հենց Փաշինյանի կառավարության գործունեության ժամանակ, որին ինքը մեղադրում է տնտեսությունը տապալելու մեջ։ 
Նշենք, որ Արմավիրի մարզում չրի արտադրությամբ զբաղվող «Արեգի» ընկերությունը հիմնադրվել է 2020 թ-ի մայիսին։


			
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
Կարծիքներ