ԱԺ-ն առաջարկում է ԲԴԽ-ին օժտել նոր լիազորություններով՝ առանձնակի բարդության գործերի քննության համար դատավոր ընտրելու իրավունք տալ
ԱԺ-ն արտահերթ ռեժիմով քննարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցը: Նախագծի հեղինակ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է նախագծի էությունը:
«Առաջարկվող հիմնական փոփոխություններն ու առաջարկությունները հետևյալն են. որպես դատական սանկցիայի առանձին տեսակ՝ նախատեսել իրավունքի իրացման սահմանափակումը, որ առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը դատավարական իրավունքներից օգտվելիս պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների երաշխավուրումն ու արդարադատության շահերի ապահովումը: Առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն՝ նախատեսելով, որ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունել նորմատիվ իրավական ակտեր: Լիազորություն անհրաժեշտությունը նրանում է, որ ԲԴԽ-ն իր լիազորությունների իրականացման ընթացքում երբեմն կարիք է ունենում հրատապ լուծում տալ առանձին հարցերի: Նախագծի ընդունման դեպքում արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի հանձնաժողովից ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև առանձին ֆիզիկական անձինք։ Այս դեպքում քաղաքացու դիմումն առիթ է լինելու հարցը ԲԴԽ կողմից քննելու համար»,-ներկայացրել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Նա հավելել է, որ առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով ԲԴԽ-ն կարող է տվյալ դատարանի կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանության մասնակից դատավորների թվից երեքին՝ հաշվի առնելով նախկինում նման դատական նիստերի անցկացման փորձը:
Կարծիքներ