Գեւորգ Պետրոսյանը կրկին տուգանվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարան Շենգավիթի նստավայրում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին ոստիկանները կրկին տուգանեցին։
«Ես վարչական վարույթի ժամանակ կներկայացնեմ»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ ինչո՞ւ հիմա չի ներկայացնում իր բժշկական փաստաթղթերը, պատգամավորն արձագանքեց. «Ձեր կարծիքով ես իմ բժշկական փաստաթղթերով տրաֆարետի նման արած ման պիտի գա՞մ»։
Լրագրողի դիտարկմանը, որ քաղաքացիները այդպիսով ինչ օրինակ կարող են վերցնել պատգամավորից, Պետրոսյանն արաձագանքեց. «Եթե քաղաքացիներն ինձնից պիտի օրինակ վերցնեն, ապա դիմակ կրելը չի այդ լավագույն տարբերակը, որ ինձնից օրինակ վերցնեն. էնքան բանով կարող են ինձնից օրինակ վերցնել»։
Կարծիքներ