Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններում
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 10 վարչական շրջանների ղեկավարների վերանշանակել է իրենց պաշտոններում։
Այսպիսով՝ Երևանի 10 վարչական շրջանների ղեկավար կազմը հետևյալն է․
- Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարն է Անդրանիկ Գասպարյանը
- Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն է Սասուն Մկրտումյանը
- Ավան վարչական շրջանի ղեկավարն է Արա Դանիելյանը
- Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն է Արամ Դանիելյանը
- Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն է Սաշա Կատվալյանը
- Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է Ավետ Պողոսյանը
- Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է Սուրեն Ղամբարյանը
- Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարն է Էդմոնդ Ղազարյանը
- Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն է Ռազմիկ Մկրտչյանը
- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն է Կարեն Հակոբյանը
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 2021-ի սեպտեմբերին։
«Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը։
Կարծիքներ