Կաղարծի բնակչի տունն այրելու և բնակչի դին այրված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ Արցախի ՔԿ
Արցախի Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի բնակչի տունն այրելու և բնակչի դին այրված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Այդ մասին տեղեկացնում է Արցախի ՔԿ-ն։
Հացորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ․
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2021թ. նոյեմբերի 03-ին` ժամը 21:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի /անձանց/ կողմից դիտավորությամբ ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում տեղակայված, նույն համայնքի բնակիչ Նորա Գարեգինի Գասպարյանին պատկանող առանձնատունը հրկիզելու եղանակով այրելու և Ն.Գ.Գասպարյանի դին՝ այրված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը:
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության ավագ քննիչը:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արցախի Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում տեղեկություն է ստացվել Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով՝ այրվում է բնակելի տուն, որի ներսում գտնվում է տարեց կին։
Կարծիքներ