Տաշիրում ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են

Տաշիրում ասֆալտապատման աշխատանքներն  ամբողջությամբ ավարտվել են

Տաշիրում ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են

Տաշիր խոշորացված համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարի ասֆալտապատվել են Տաշիր բնակավայրի Կ.Դեմիրճյան, Վ.Սարգսյան փողոցները, ինչպես նաև Լեռնահովիտ բնակավայրի 1-ին, 6-րդ, 9-րդ թաղամասերի ճանապարհները:

Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 63 մլն 455 հազար դրամ է, որից պետբյուջեի ներդրումը կազմել է 34 մլն 900 հազար դրամ, այլ ներդումը՝ 13 մլն դրամ, մնացածը համայնքային ներդրումն է:

Ասֆալտապատվել են ինչպես փողոցները, այնպես էլ՝ հարակից մայթերը՝ ընդգրկելով ընդհանուր մոտ 600 գծմ հատված:

Ծրագրի շահառու են բնակավայրի բոլոր բնակիչները` շուրջ 16.000 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում