ԱՄՆ կոնգրեսական Շերմանը կոչ է արել 2 մլն դոլար տրամադրել Արցախին և արգելափակել Ադրբեջանին տրվող օգնությունը
ԱՄՆ կոնգրեսական, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ է արել 2 միլիոն դոլար հատկացնել Արցախում ականազերծման աշխատանքների իրականացման համար։
Շերմանի ելույթի տեսանյութը հրապարակել է Հայ դատի հանձնախումբն իր Facebook-յան էջում։
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հանձնաժողովին ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին կայուն աջակցություն ցուցաբերելու համար։ Ես հանձնաժողովին կոչ եմ անում 2 միլիոն դոլար հատկացնել Արցախում ականզերծման աշխատանքները շարունակելու համար։ Նաև հորդորում եմ հանձնաժողովին արգելափակել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, մինչև Գործադիր մարմինը պաշտոնապես չորոշի, որ Ադրբեջանը շոշափելի քայլեր է ձեռնարկում շրջափակումը դադարեցնելու և Հայաստանի և Արցախի դեմ ուղղված իր այլ գործողություններին վերջ դնելու ուղղությամբ», – ասել է Շերմանը։
Կարծիքներ