Էդմոն Մարուքյանը կարևորեց ազգային համաձայնության և միասնության կառավարության ձևավորումը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ներկայումս Հայաստանում այլևս որևէ քաղաքական ուժ չի կարող համարվել ամբողջական ժողովրդի աջակցությունը ունեցող ուժ, և որևէ մեկը չի կարող համարվել ժողովրդական առաջնորդ: Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ըստ էլէկտորալ իրավիճակի ոչ մի ուժ չի հաղթելու այս ընտրություններում:
«Ինչպես ասում է «Լուսավոր Հայաստան»-ը՝ պետք է հաղթի ժողովուրդը: Դա նշանակում է, որ Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության և միասնության կառավարություն, որտեղ բոլորը իրենց փոքր, մանր ճիշտը մի կողմ են դնելու և պարտավորված են զգալու այդ պրոֆեսիոնալ կառավարությանը աջակցություն ցուցաբերել՝ յուրաքանչյուրը իր ներդրումը ունենալով: Միայն այդ պարագայում երկիրը կարող է դուրս գալ այս վիճակից»,- ասաց Մարուքյանը:
Մարուքյանի խոսքով`«Լուսավոր Հայաստան»-ը իրեն տեսնում է այդ համերաշխությունը բերողի առաքելություն իրականացնողի դերում:
Կարծիքներ