Սամվել Կարապետյանը երրորդ ներողությունը կխնդրի. Փաշինյանը հայտնել է՝ դատական ևս մեկ հայց կներկայացնի նրա դեմ

Սամվել Կարապետյանը երրորդ ներողությունը կխնդրի. Փաշինյանը հայտնել է՝ դատական ևս մեկ հայց կներկայացնի նրա դեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է 3-րդ դատական հայցը ներկայացնել Սամվել Կարապետյանի կամ «Ուժեղ Հայաստանի» դեմ։

Այս մասին նա հայտնել է զորահանդեսից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ՝ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան:

«Եվս մի դատական հայց եմ ներկայացնելու․ հեղինակը կա՛մ կուսակցությունն էր, կա՛մ անձ էր, որովհետև երեկ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո հայտարարել են, որ ես հաստատել եմ, թե 300 հազար ադրբեջանցի է գալու կամ վերաբնակեցվելու Հայաստանում։ Ակնհայտ է, որ 3-րդ ներողությունը պետք է խնդրի Սամվել Կարապետյանը»,- համոզմունք է հայտնել վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում