Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար․ ԱՄՆ դեսպանատուն
Բանակի օրվա առթիվ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը շնորհավորական խոսք է հղել՝ շնորհակալություն հայտնելով ռազմական համագործակցության համար:
«Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտում զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար: Ուժ և տոկունություն ենք մաղթում նրանց ընտանիքներին և սատարողներին»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ