Արման Վարդանյանը և Ալբերտ Վարդանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում են

Արման Վարդանյանը և Ալբերտ Վարդանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում են

Տիրանայում մեկնարկած մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունում Ալբերտ Վարդանյանը հաղթել է ղրղըզ Էրլան Մանաթբեկովին, իսկ Արման Վարդանյանը` Կոլումբիայի ներկայացուցիչ Ռոնալդո Սանչես Ռամիրեսին։

Ինչպես հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, եզրափակչում Ալբերտ Վարդանյանը կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Բաբորիկոյի հետ, իսկ Արման Վարդանյանը` մոլդովացի Վիտալի Յերյոմենկոյի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում