Մետրո պիտի կառուցենք Աջափնյակում,մի ամիս է՝ փոս չենք կարողանում լցնել քաղաքում.ո՞րն է խնդիրը. Ավինյան
Գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան ԱվինյանՆն անդրադարձել է փոսալցման աշխատանքներին:
«Վարչական շրջանի ղեկավարներ, երկրորդային փոսալցման աշխատանքները ձեր պատասխանատվությունն է, ուզում եմ հիշեցնել ձեզ։ Ի՞նչ չունեք՝ ֆինա՞նս չունեք, ի՞նչ չունեք․ ո՞րն է խնդիրը։ Ո՞վ կարող է պատասխանի այս հարցին։
Երեք շաբաթ է, պարոն Գրիգորյան, հայերեն լեզվով ասում եմ՝ փոսերը, փոսերը։ Մետրո պիտի կառուցենք Աջափնյակում։ Մի ամիս է՝ փոս չենք կարողանում լցնել քաղաքում։ Հետո էլ կասեք՝ էս մեկը սենց, էս մեկը գնաց նկարեց, եսիմ ինչ։
Մենք մեր ամենապրիմիտիվ աշխատանքը չենք կարողանում նորմալ կատարել»,- ասել է Ավինյանը։
Կարծիքներ