Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը կգործուղվի Իրան
ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2021 թվականի մարտի 9-10-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Հայաստան-Իրան. գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի պայմանագրում փոփոխությունները նախապատրաստող աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:
Կարծիքներ