ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց

Մարտի 21-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը:

ԱԺ խորհուրդը քննարկել և հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց:

Խորհրդի որոշմամբ կստեղծվի ԱԺ Հայաստան-Կատար բարեկամական խումբը, ՀԱՊԿ ԽՎ-ում «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանին կփոխարինի Մխիթար Զաքարյանը՝ նույն խմբակցությունից: ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում էլ «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանին կփոխարինի նույն խմբակցության անդամ Վահե Հակոբյանը:

ԱԺ խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաև բարեկամական խմբերի կազմերում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում