Նախագահի հրամանագրով վարչական դատարանի դատավորներ են նշանակվել
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Ներսիսյանին ու Ելենա Առաքելյանին վարչական դատարանի դատավոր նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-95 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արմեն Ներսիսյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-94 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ելենա Առաքելյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:
Կարծիքներ