Որևէ դիրք հանձնելու մասին խոսք չի եղել. ՊՆ փոխնախարարը հերքում է Կապանի հենակետը հանձնելու լուրը
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հերքում է համացանցում տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանին է հանձնվելու Կապանում գտնվող N հենակետը:
Այս հարցին Սարգսյանն անդրադարձավ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Որևէ դիրքի հանձնելու մասին խոսք չի եղել և չի լինում»,- ասաց Սարգսյանը:
Համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ առկա անձինք նշում են, թե հրահանգ է եղել, որ Կապանի N հենակետը պետք է հանձնվի Ադրբեջանին:
Կարծիքներ