Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենադպիր Ռադիկ Կարապետյանի, Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հրաչյա Կարապետյանի, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի, «Պաշտպան Հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանի, «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի, «Արդարություն» կուսակցության նախագահ Արթուր Բալոյանի հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի, այն հանգուցալուծելու ուղիների շուրջ: Կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են արտահայտել իրավիճակի վերաբերյալ:
Կարծիքներ