Ագարակում անասնագոմի տանիք է այրվել

Ագարակում անասնագոմի տանիք է այրվել

Հուլիսի 3-ին, ժամը 16։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ագարակ քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 18:55-ին: ԱԻՆ տեղեկատվությամբ, այրվել է անասնագոմի տանիքը, մոտ 70 քմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում