ԼՂ քաղաքացին կասկածվում է հայրենիքում անչափահաս տղայի սպանելու մեջ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչ Աբգար Հ.-ն այնտեղ առանձնապես ծանր հանցագործություն է կատարել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ օպերատիվ տվյաների՝ նա, լինելով Արցախում, իր մոտ պահվող սառը զենքով սպանել է Արցախի Հանրապետության անչափահաս բնակիչ Ֆեդոր Օ.-ին:
Դեպքի փաստով ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում առերևույթ հանցանք կատարելու մասին փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք ուղարկվել են Հայաստանի Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում:
Կարծիքներ