Երբ նախանշվի հնարավոր հանդիպումը, հրապարակային հայտարարություն կլինի. Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Կառավարությունում հրավիրված ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին մայիսի 2-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման մասին, նաև ճշտեց՝ արդյոք նախատեսվո՞ւմ է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև:
«Ես նշել էի, որ հարցեր կան, որոնց պատասխանից հետո միայն կսկսենք քննարկել երկրի ղեկավարների հնարավոր հանդիպումը: Մենք դեռ քննարկումները շարունակում ենք, երբ քննարկումները ինչ-որ փուլի հասնեն, և նախանշվի հնարավոր հանդիպումը, դրա մասին հրապարակային հայտարարություն կլինի»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Կարծիքներ