Գավառում պատանի է դանակահարվել․ տեղի ոստիկանների բացահայտումը

Գավառում պատանի է դանակահարվել․ տեղի ոստիկանների բացահայտումը

Մարտի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռատիկ տրավմատիկ շոկ, պնևմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2004 թ. ծնված պատանի:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գավառ քաղաքի Բունիաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել էր 2005 թ. ծնված մեկ այլ պատանի: Վերջինս ներկայացել է Գավառի բաժին, որտեղից էլ ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են փորձաքննություններ: Միջադեպի հանգամանքներն ու պատճառները նախաքննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում