Հունիսի 18-ին «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ևս ներգրավվել է մոտ 700 ոստիկան. այդ անգամ է՞լ է ոստիկանությունը վարչական ռեսուրս կիրառել. Արա Ֆիդանյան

Հունիսի 18-ին «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ևս ներգրավվել է մոտ 700 ոստիկան. այդ անգամ է՞լ է ոստիկանությունը վարչական ռեսուրս կիրառել. Արա Ֆիդանյան

Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը իր խոսքում նշեց, որ Վարչական դատարանն արդեն արձանագրել է, որ չի հաստատվել որևէ փաստ այն մասին, որ ոստիկանության ծառայողների ռեսուրսն օգտագործվել է երրորդ անձի օգտին քվե ստանալու նպատակով. «Ոստիկանության աշխատողներն իրականացրել են բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունները՝ օգտագործելով օրենքով չարգելված բոլոր միջոցներն ու գործիքակազմերը»:

«Հունիսի 17-ին քաղաքամայր Երևանի Հանրապետության հրապարակում տեղի էր ունեցել ընտրություններին մասնակից կուսակցություններից մեկի հանրահավաքը, որի ընթացքում պատշաճ հասարակական կարգ և անվտանգություն ապահովելու նպատակով ծառայության էր ներգրավվել մոտ 700 ոստիկան: Այստեղ կարող է ձեզ մոտ կարծիք ձևավորվել, որ հանրահավաքը սպասարկվել է ոստիկանական մեծաթիվ ուժերով, և օգտագործվել է վարչական ռեսուրս, ինչպես պնդվում էր դիմումում: Հաջորդ օրը նույն վայրում մեկ այլ քաղաքական ուժի կողմից էր կազմակերպվել հանրահավաք, և էլի մոտ 700 ոստիկան էր ներգրավվել: Ի՞նչ է ստացվում, այս անգամ ևս ոստիկանությունը վարչական ռեսո՞ւրս է կիրառել»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում